Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Գիտնականները պարզել են անվստահ կանանց տարիքը. news.am

Գիտնականները պարզել են անվստահ կանանց տարիքը. news.am

35-49 տարեկան կանայք առավել քիչ են իրենց դուր գալիս հայելու առջեւ: Այս փաստը բացահայտվել է Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքում: Առավել ինքնավստահ են դեռահասները, 20-ից բարձր աղջիկները եւ 50-ն անց կանայք, հաղորդում է The Daily Mail-ը:

 

Մեծ Բրիտանիայի ձեռնարկատիրության, ինովացիաների եւ կանանց իրավահավասարության հարցերով նախարար Ջո Սուինսոնի կարծիքով՝ այդ ֆենոմենը կարելի է բացատրել պլաստիկ վիրահատություններով: Դրանով նրանք անհնար ստանդարտներ են սահմանում այդ հասակի կանանց համար:

 

Սուինսոնի խոսքով՝ իր դերն է խաղում նաեւ այն, որ աստղերի լուսանկարները ֆոտոշոփով լավ մշակում են, հաղորդում է Mignews.com-ը:

 

Հարցումը ցույց է տվել, որ միջին տարիքի բրիտանուհիների միայն 57 տոկոսն է գոհ իր արտաքինից:

 

Միաժամանակ, 50-64 տարեկան կանանց շրջանում այդ ցուցանիշը հասնում է 71 տոկոսի, 18-24 տարեկանների շրջանում՝ 63 տոկոսի: 65-ից հետո բավականությամբ հայելուն նայում է կանանց  64 տոկոսը:

 

Նախարարի կարծիքով՝ խնդիրն այն է, որ հեռուստատեսությունում միջին տարիքի կանայք քիչ են, որոնք կարող են օրինակ ծառայել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. prikolnye-smeshnye.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ